Սովորաբար ասվում է, որ պետք չէ շտապել, պետք է թողնել՝ կյանքը հոսի իր հունով, սակայն լինում է այնպես, որ, այնուամենայնիվ, պետք է մի փոքր արագություն ավելացնել՝ հստակ քայլերով գնալով դեպի նպատակներ։ Սա վերաբերում է, օրինակ, կարիերային։ Սովորեք այս հմտությունները մինչև 35 տարեկան դառնալը։

1. Հիանալի պատասխան տալ «ի՞նչ ես աշխատում» հարցին

Սովորեք այս հարցին տալ կարճ, վառ և այնպիսի պատասխան, որ բոլորը հիշեն դա և նույնիսկ պատմեն ընկերներին։

2. Հայտնաբերել ձեր գերուժը

Հաստատ կա մի բան, որ կարողանում եք անել բոլորից ավելի լավ։ Հասկանալը, թե ինչում եք լավագույնը, շատ կարևոր է։

3. Գտնել ձեր թուլությունը

Հասկացեք՝ որն է ձեր գլխավոր թուլությունը, և քայլեր ձեռնարկեք դա շտկելու ուղղությամբ։

4. Սովորել պատվիրակել

Չի կարելի միանգամից քեզ վրա վերցնել բոլոր գործերը։ Պետք է հասկանալ՝ որոնք են արժանի ձեր ժամանակին և ուշադրությանը, իսկ մնացածը պատվիրակել մյուսներին։

5. Հասկանալ՝ ինչ եք ուզում

Թղթի վրա գրեք այն սկզբունքները, ձգտումներն ու նպատակները, որոնցից չեք ուզում հրաժարվել։ Սա պետք կգա ամեն անգամ կարևոր որոշում կայացնելիս և ընտրություն կատարելիս։

6. Անել մի բան, ինչով շատ-շատ կհպարտանաք

Սա աշխատանքի գլխավոր շարժիչ ուժերից է։

7. Անել եզրակացություններ

Մինչև հասնելը այն արդյունքին, որով արժե հպարտանալ, շատ հաճախ ձախողում ենք և ամաչում դրա համար։ Կարևոր է անմիջապես անել եզրակացություններ, հասկանալ՝ որն է եղել մեր սխալը։

8. Նորմալ ընդունել քննադատությունը

Եվ ուզել այն լսել։ Շատ կարևոր է դիտողություններն ընդունել ճիշտ, դա չդիտել որպես անձնական վիրավորանք, օգտագործել դա՝ հօգուտ ձեզ։

9. Սովորել երկու տառանի բառ

Այս բառը «ոչ»-ն է։

10. Չնյարդայնանալ

Սթրեսն ու ապրումները կարող են քայքայել միաժամանակ և՛ կարիերան, և՛ առողջությունը։ Սովորեք հաղթահարել հույզերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել